«Ապագա 3 տարիներին մենք հավակնելու ենք շատ ավելի բարձր աճերի». Վարդան Արամյան
Եթե արտաքին աշխարհից այլ ցնցումներ չլինեն, Հայաստանում տնտեսական աճը բյուջեով նախատեսված 3.2%-ից մի փոքր բարձր կլինի։ Նման տեսակետ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մատնանշելով հունվարին 6.5% աճը։
Թե ե՞րբ Հայաստանը կմոտենա Սերժ Սարգսյանի հանձնարարականին՝ 7% տնտեսական աճին, Վ.Արամյանը նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3.2%-ն է։
«ՄԺԾԾ-ում ապագա 3 տարիների համար մենք հավակնելու ենք շատ ավելի բարձր աճերի»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ մյուս տարի տարի տնտեսական աճը կլինի առնվազն 4-5%, հետագայում՝ շատ ավելի բարձր։
Մանրամասները՝ տեսանյութում: