![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը առաջարկել է հիմնել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/antonio-guterres.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն հիմնել, որը կգլխավորի իր տեղակալը։ Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։
«Իմ ոչ պաշտոնական առաջարկը հետևյալն է՝ անհրաժեշտ է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որի խոսքերը մեջբերում է TASS-ը։
Նրա խոսքով՝ նոր վարչության ստեղծման միակ նպատակն է բարձրացնել արդյունավետությունը՝ առանց գոյություն ունեցող մանդատների փոփոխության հակաահաբեկչական գործունեության ոլորտում։
Գուտյերեշը նշել է, որ այդ վարչության գործունեությունը չի սահմանափակի կազմակերպության ցանկացած պետության ազգային ինքնիշխանությունը։
«Մեր նպատակն է ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի անդամ երկրների միջև՝ ահաբեկչության խնդրի դեմ պայքարում, որը անհրաժեշտ է լուծել որքան հնարավոր է արագ»,- ասել է նա։