Բաժիններ՝

Թրամփի Trump Tower երկնաքերի պահպանությունը ոստիկանությանը արժեցել է 26 մլն դոլար

Նյու Յորքի ոստիկանական վարչությունը ԱՄՆ Կոնգրես է ուղարկել խնդրանք՝ փոխհատուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Tower երկնաքերի պահպանության համար ծախսված 25.7 մլն դոլարը։

Այդ գումարները պետք է փոխհատուցեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի և նրա երդմնակալության միջև ընկած ժամանակահատվածում երկնաքերի պաշտպանության համար ծախսված գումարները։ Օրական միջինը ծախսվել է 340 հազար դոլար, հայտնում է Politico-ն։

Ինչպես հայտնել է ոստիկանության պետ Ջեյմս Օ’Նիլը, երկնաքերի բնակիչների ու աշխատակիցների անվտանգության ապահովումը դարձել է «եզակի ու աննախադեպ մարտահրավեր»։

Նա հիշեցրել է, որ երկնաքերում շարունակում է բնակվել երկրի առաջին տիկինն ու նախագահի փոքր որդին։ Շինությունում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում տասնյակ իրավապահներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728