Բաժիններ՝

Ադրբեջանի աբսուրդ և անտրամաբանական քայլեր անելու ձգտումն անսահմանափակ է. Կարեն Միրզոյա

Կարծում եմ՝ այդ որոշումով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ աբսուրդ և անտրամաբանական քայլեր և որոշումներ անելու իր ձգտումն անսահմանափակ է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կընդլայնվի Ադրբեջանի «Սև ցուցակը»՝ Կ. Միրզոյանը նշել է, որ բնավ մտադրություն չունի հետևելու դրա ընդարձակմանը: «Վստահ եմ, որ այն գնալով ընդարձակվելու է, դրա վկայությունը ոչ միայն օրըստօրե, տարեցտարի մեծացող հոսքն է արտաքին աշխարհից դեպի Արցախ , այլև՝ թեկուզ ԱՀ սահմանադրական բարեփոխումները, որին մասնակցում էին միջազգային բազմաթիվ դիտորդներ՝ մոտ 30 երկրից»,- նշել է ԱԳ նախարարը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել տեղեկությունն այն մասին, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենա Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս