«Լեռնիկ Ալեքսանյանը միակ ՀՀԿ-ականն է, որ ըմբոստացել է ու ասել է՝ չեմ թողնի, որ փող բաժանեն». ՀԱԿ քարտուղար

«Ես պաշտպանեմ Լեռնիկ Ալեքսանյանին, չզարմանաք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, միակ ՀՀԿ-ականն է եղել, որ մամուլով ընդդիմացել է, որ տարբեր տեղեր փող են բաժանելու. «Նրա բողոքը շատ արդարացված էր, ասում էր՝ եթե ՀՀԿ-ականներն այն նույն օկրուգում, որտեղ ես քվեարկվելու եմ, փող են բաժանելու, նշանակում է՝ ստեղծելու են անհավասար պայմաններ՝ ի վնաս ինձ: Լեռնիկ Ալեքսանյանը միակ ՀՀԿ-ականն է, որ ըմբոստացել է ու ասել է՝ չեմ թողնի, որ իմ տարածքում իմ դեմ անհավասարր պայմաններ ստեղծեն, փող բաժանեն: Օրենքի մեջ այդ կետը կա, որ ՀՀԿ-ականներն իրար վերահսկելու են, չեն թողնելու, որ մյուսը փող բաժանի, ինչը տեղի ունեցավ  Արաբկիրի Արտակի հետ:  Սա լավ վերահսկողության միջոց է և արդարության միջոց է»:

Տեսանյութեր

Լրահոս