Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ՝ կապված այն բանի հետ, որ վերջիններս այցելել են Արցախի Հանրապետություն՝ դիտորդական առաքելություն անցկացնելու Սահմանադրական հանրաքվեում, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
Ներգաղթի վերաբերյալ ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ:
«Այսօր լուսադեմին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում եղանակը տաքացել է 10-15 աստիճանով, եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում -20…-22 աստիճան էր, ապա այսօր -7…-8 աստիճան է»:
Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:
Դե, մարդկանց վզին տոկոս դնելն այսօր հանցանք չի, վերևից էլ իր վզին են տոկոս փաթաթում: Իսկ երբ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով այստեղ սկսեց իր «մրցավազքը», մարզպետի հնարավորությունները կտրուկ նվազեցին: Ալիկն Արամայիսի ձայներն է խլում:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է պարբերաբար տեղեկանալ, թե որքան գումար է կուտակվել իր կենսաթոշակային հաշվին, և որքանով են այդ միջոցները ավելացել կառավարման արդյունքում:
Քաղաքագետ Աթիլիա Եսիլադան ասում է, որ հաշվի առնելով վերջին հեղաշրջման փորձն ու քրդական հարցի սրումը՝ մահապատժի վերականգնման գաղափարը ժողովրդականություն է վայելում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Փետրվարի 17-ին էլ քաղաքապետ Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արա Սադոյանի գրությունը հաշվի առնելով՝ կարգադրություն է իջեցրել սոցիալապես անապահով թվով 17 անձանց եւ «Պատանի երկրապահ» ակումբին գումարային օգնություն տրամադրելու մասին: Գումարի ընդհանուր չափը կազմել է 395 հազար դրամ, որից 150 հազար դրամը տրամադրվել է «Պատանի երկրապահ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Նազարեթյանին:
Փետրվարի 22-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մուտքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ երեք տարեկան երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 2-ի նախաշեմին գոնե Երեւանում նոր մասնագիտություն է ձեւավորվել՝ ընտրական բրոքերի։ Թաղային «ակտիվիստները», որոնք դեռ մի քանի ամիս առաջ «բեսեդկեքում» «կարտ» էին խաղում, բրոքեր են դարձել եւ ցուցակները ձեռքներին, լուրջ դեմքով շրջում են հարեւանների տներով, անձնագրային տվյալներ հավաքում, գումարներ խոստանում, մարդկանց վստահեցնում, որ փողերը կստանան ժամանակին։
Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Փետրվարի 23-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Տնակներ» կոչվող տարածքում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի 1980 ընտրատեղամասերից մոտ 1750-ում կլինեն 3500 դիտորդներ։ Դիտարկվող տեղամասերն ընդգրկում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մինչև 98 տոկոս տարածքը:
«Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագով չէ»,- ասել է նա նեղ միջավայրում` վկայակոչելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակը. «Ես եւս դրսից կղեկավարեմ դաշինքը, ինչպես նա է ղեկավարել ՀԱԿ-ն այս տարիներին»:
ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» եւ «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում եւ հաջորդ ԱԺ‐ում նա այլեւս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը: «Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,‐ ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11‐րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը:
Արմավիրի մարզում նախընտրական կրքերը թեժանում են: Այստեղ իրար դեմ ճակատամարտ են տալու Հանրապետական կուսակցության առաջամարտիկները: Գեներալ Սեյրան Սարոյանի հետ պայքարի մեջ է նաեւ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):
Սեյրան Օհանյանի ուսերին է հետընտրական գործընթացներում բանակի ներգրավումը:
Կառավարությունը հրատապ միջոցառումներ է իրականացնելու սպասվող վարարումների հետեւանքները մեղմելու նպատակով: Մասնավորապես, վթարային վիճակում է գտնվում Արաքս գետի ափի շուրջ 40 կիլոմետրանոց հատվածը, որը հարում է Գորիս‐Մեղրի‐Իրանի սահման ավտոմայրուղուն:
Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում ռինգ դուրս եկած հայաստանցի 3 բռնցքամարտիկներից 2ը հաղթանակ են տարել:
Խաղավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը խոսել է վնասվածքի մասին:
Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ:
Եվրոպայի Airbus Group NV օդատիեզերական կորպորացիան 2016 թվականին զուտ շահույթը երկու երրորդով կրճատել է A400M ռազմափոխադրական ինքնաթիռի մատակարարումների ձգձգման պատճառով։
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն և ուրիշներ, ինչպես նաև ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին:
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ:
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում ապրիլ ամսից արգելք կսահմանվի շքեղ հարսանիքների անցկացման վրա. հարսնացուի ծնողները չեն կարողանա հրավիրել 500-ից ավելի հյուրերի, իսկ փեսայի կողմից հրավիրվածների թիվը չպետք է գերազանցի 400-ը, տեղեկացնում է BBC-ն: