
Իրանում կալանավորել են Իսլամական Հանրապետության հիմնադիրներից մեկի որդուն

Իրանի իշխանությունները կալանավորել և բանտ են ուղարկել Իսլամական Հանրապետության հիմնադիրներից մեկի որդուն, որը ելույթ է ունեցել 1979թ. Իրանի հեղափոխության առաջնորդ, այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի դեմ։
Ահմեդ Մոնտազերին մեղավոր է ճանաչվել ազգային անվտանգությունը խաթարելու մեջ, քանի որ հրապարակել է իր հոր՝ այաթոլլա Հոսեյն-Ալի Մոնտազերիի աուդիոհայտարարությունը, որը 1988թ. դեմ էր հանդես եկել քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժներին, որոնք ի կատար էին ածվել Խոմեյնիի հրամանով։
Մոնտազերի-Կրտսերը, որը նույնպես աստվածաբան է, նոյեմբերին դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման, սակայն դատարանը մեղմացրել է պատիժը՝ մինչև 6 տարի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։