Բաժիններ՝

Կաթնամթերքի արտադրությունը 2016-ին կրճատվել է

Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ 2016 թվականը այնքան էլ հաջող տարի չի եղել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների համար։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ծառայության տվյալներով՝ հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալները (բնեղեն արտահայտությամբ) նախորդ տարվա ընթացքում նվազել են՝ բացառությամբ պանրի և կաթի։

Այսպես, պանրի արտադրությունը 2015 թվականի համեմատ աճել է 20%-ով և 2016 թվականին կազմել 22315.9 տոննա։

Կաթի արտադրությունը նույնպես աճել է. ոչ զգալիորեն՝ 2.7%-ով, սակայն, ամեն դեպքում դրական տեղաշարժ կա։ 2016-ին արտադրվել է 460.2 մլն լիտր կաթ։

Մնացած արտադրատեսակների գծով գրանցվել է ծավալների նվազում։ Մածունի արտադրությունը նվազել է 1.2%-ով և կազմել 6098.4 տոննա, թթվասերի արտադրությունը կրճատվել է 2.3%-ով և կազմել 5922.5 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 3.4%-ով (ծավալը՝ 955.3 տոննա): Իսկ ամենից շատ՝ 6.5%-ով, կրճատվել են պաղպաղակի արտադրության ծավալները. 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 9013.4 հազար լիտր պաղպաղակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս