
Մեսսին մոռացել է ՊՍԺ-ից կրած պարտությունը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ արդեն իսկ մոռացել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունը:
Mundo Deportivo-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը, ով խուսափել է մեկնաբանել ՊՍԺ-ի հետ խաղը և նշել է միայն, որ արդեն իսկ մոռացել է այդ պարտությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն աղբյուրը նշում էր, որ Մեսսին շատ բարկացած է և խոստացել է վրեժ լուծել փարիզյան թիմից:
Սիրարփի Աղաբաբյան