Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: