
«Ամռանը ես բազում առաջարկներ եմ ստացել այլ ակումբներից». Կլաուդիո Ռանիերի

Իտալացին նախընտրեց մնալ «Լեսթերում»:
«Ամռանը ես կարող էի հեռանալ: Մենք հաղթեցինք տիտղոսը, և ես շատ առաջարկներ ստացա այլ ակումբներից: Բայց ես ուզում էի մնալ այստեղ, քանի որ գիտեի՝ «Լեսթերին» դժվարին տարի էր սպասվում:
Ես եկա այստեղ, որպեսզի կառուցեմ այս ակումբը: Ես շարունակում եմ անել դա: Ես մոռացել եմ տիտղոսի մասին և ուզում եմ ինչ-որ լավ բան անել ակումբի երկրպագուների, ղեկավարության և քաղաքի համար»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
2015-16թթ. մրցաշրջանում «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:
ԱՊԼ-ի 25 տուրերից հետո «Լեսթերը» հավաքելով 21 միավոր՝ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը