
«Սևիլիան» Խորխե Սամպաոլիին նոր պայմանագիր է առաջարկել

Իսպանական ակումբի ղեկավարությունը գոհ է թիմի ցուցադրած խաղից և գլխավոր մարզիչ Սամպաոլիի հետ սկսել է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները: Անդալուզցիների և մարզչի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ.: «Սևիլիան» առաջարկում է երկարաձգել պայմանագիրը մեկ տարով:
Արգենտինացին դեռ երկմտանքների մեջ է: Հավանականություն կա, որ «Բարսելոնան» Սամպաոլիին դիտարկում է՝ որպես Լուիս Էնրիկեին փոխարինող: «Իհարկե, ես դեմ չէի լինի աշխատել Կատալոնիայում: Դա մեծ մարտահրավեր է»,- AS-ի հետ զրույցում ասել է մարզիչը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Սևիլիան» գրավում է 3-րդ հորիզոնականը (49 միավոր):
Պատրաստեց Անի Գաբուզյանը