Բաժիններ՝

Զաքիր Հասանովն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի խախտման դեպքերը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։

Զաքիր Հասանովը Կասպրշիկի հետ հանդիպմանը կարևորել է նաև հայկական կողմի մոտ գտնվող ադրբեջանցի դիվերսանտ Գուրբանով Չինգիզ Սալման օղլուի դին վերադարձնելու հանգամանքը։

Կասպրշիկը իր հերթին վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս այդ ուղղությամբ հավելյալ միջոցառումներ կանցկացվեն և հարցը կլուծվի։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը սպանվել է դեկտեմբերի 29-ին Հայաստանի սահմանին իրականացված դիվերսիայի հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս