Անցած գիշեր Վարդենիսում գրանցվել է 22 աստիճան սառնամանիք

Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում անցած գիշեր գրանցվել է մինչեւ 20 եւ ավել աստիճան սառնամանիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, առավել ցածր ջերմաստիճան գրանցվել է Վարդենիս քաղաքում, որտեղ սնդիկի սյունը ցույց է տվել մինուս 22 աստիճան:

Գավառ քաղաքում գրանցվել է 20 աստիճան, Մարտունիում եւ Շորժայում՝ 14, Սեւանում՝ 11 աստիճան սառնամանիք: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Գեղարքունիքում գրանցված սառնամանիքները հունվարի ամսական միջին նորմայից ցածր են 2-4 աստիճանով: Մաքենիսի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ բարձրլեռնային Մաքենիսում գրանցվել է 23 աստիճան սառնամանիք:
 
Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031