Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի մայրը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ջեները զանգահարել է ավստրալական ռադիոյի հաղորդմանը, որի հյուրն էր նաև Բերեջիկլյանը: «Հայ կանայք գեղեցիկ են, խելացի, շատ-շատ ըմբռնող և կարծում եմ, որ շատ լավ որոշումներ են կայացնում: Շնորհավորանքներս»,- նշել է Քրիս Ջեները:

Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսում հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում` դառնալով նահանգի վարչապետ: Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե: Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր նոր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ մեկ շաբաթ ժամանակ:

https://www.facebook.com/kyleandjackieoshow/videos/1479485335419703/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս