Բաժիններ՝

«ԷդՌադ» ռեստորանային համալիրի մոտ շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Մայիսի 2-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «ԷդՌադ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ-ում բախվել են «Լեքսուս RX 300» մակնիշի 34 CH 834 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Պ., ծնվ. 1985թ.), «Օպել Աստրա G» մակնիշի 34 ՏF 585 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Ա., ծնվ. 1960թ.) և Zamyad 34 TF 844 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Կ., ծնվ. 1975թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս RX300» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Պ.-ն և «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ն տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար, այնուհետև Հ. Պ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Լեքսուս RX300» մակնիշի և «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս