Վարդենիսում վթարից տուժած 2 ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը:

Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից: Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Վիճակը գնահատվում է բավարար: Ստանում է կոնսերվատիվ բուժում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ քննարկել է երեխայի բուժման հետագա քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031