Մեսսին հաղթել է վիթխարի ռոբոտ-դարպասապահի հետ կայացած մրցամարտում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է ճապոնական հեռուստաշոուի, որտեղ նա պետք է գնդակ խփեր ռոբոտի կողմից պաշտպանվող դարպասը: Այս մասին հայտնել է 101 Great Goals-ը:
Ռոբոտ-դարպասապահն զբաղեցրել էր դարպասի գրեթե ամբողջ հրապարակը եւ շարժում էր վիթխարի ձեռքերը: Արգենտինացի հարձակվողը խնդիրը կատարել է հաջողությամբ՝ իրացնելով երեք փորձից երեքը:
Ընթացիկ սեզոնում 28-ամյա Մեսսին 30 մրցախաղում «Բարսելոնայի» համար 25 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:
Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ «Ոսկե գնդակի»՝ տարվա լավագույն խաղացողի մցանակի միակ հնգակի մրցանակակիրն է (2009, 2010, 2011, 2012 եւ 2015 թվականներին):