Բաժիններ՝

Հիմա ավելի հանգիստ եմ. Քյարամ Սլոյանի հայրը Մարտակերտից որդու իրերն է բերել. Armtimes.com

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում վերսկսված մարտական գործողություների ընթացքում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը, որ շաբաթ օրը մեկնել էր Մարտակերտ՝ «էրեխու բարձից հոտ առնելու», իրերը բերելու, նրա զոհվելու վայրը տեսնելու, վերադարձել է այնտեղից:

Armtimes.com-ի հետ զրույցում Քյալաշ Սլոյանը պատմել է, որ 3 օր է մնացել Մարտակերտում, հասցրել տեսնել զորամասը, որտեղ Քյարամը ծառայել է, վերցնել նրա հագուստը, ուսապարկը, ամանն ու գդալը:

«Գնացի իր զորամաս, շորերը այնտեղ էր, հավաքեցի, բերեցի: Իր ուսապարկը, ամանը, գդալը, ամեն ինչ տվեցին: Հետո «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով մեզ (Քյալաշ Սյոյանին, որդիներին, եղբոր որդիներին, եղբորը-խմբ.) տարան դիրքերը, որտեղ մահացել է Քյարամը: Այնտեղ ծաղիկ էին դրել, իր գլխարկն էր դրված, ես էլ նկարվել եմ այդտեղ»,- պատմել է  պարոն Սլոյանը:

81189

Նա նշել է, որ ցանկանում էր ավելի երկար մնալ դիրքերում, տեղանքն ուսումնասիրել, սակայն թույլ չեն տվել՝ ասելով, որ առաջնագծում լինում են միայն զինծառայողները:

Քյալաշ Սլոյանն ասել է, որ որդու իրերը պատրաստվում է դնել սենյակում՝ Քյալաշի իրերի համար «ստեղծված» փոքրիկ անկյունում: Ցանկության դեպքում նա որոշ իրեր պատրաստ է նվիրել հայրենի Արտաշավան գյուղի (Արագածոտնի մարզ) դպրոցին, որտեղ Քյարամի անունով ռազմագիտության դասարան է անվանակոչվել:

Խոսելով Մարտակերտ այցելությունից հետո իր հոգեվիճակի փոփոխության մասին՝ Սլոյանն ասել է, որ հիմա ավելի հանգիստ է, քանի որ որդու ապրելակերպի, անցկացրած վերջին օրերի, զոհվելու հանգամանքների հետ կապված գրեթե ամեն ինչ իր աչքի առջեւ է.

«Էստեղ շատ բան էին խոսում, թե իբր նռնակով պայթեցրել է, եւ այլն: Գնացի, իր ընկերների, հրամանատարների հետ խոսեցի, պատմեցին՝ ոնց է մահացվել էդ էրեխեն: Ասում էին նռնակ են քաշել, իրենց տրաքացրել. տենց բան չկար: Հենց կռիվը սկսվել է, Օհանյանին (հրամանատար) խփել են, Քյարամը գոռացել է, թե վիրավոր կա: Մի զինվոր է եկել, Օհանյանի մարմինը փորձել են մոտեցնել շտապօգնության մեքենային, էրեխա են, չեն հասկացել, որ մահացած է»,- պատմել է  Քլոյանը:

qyaram hayr

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս