Բաժիններ՝

Հրապարակվել են մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2016 թվականի մայիսի 01-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում, ճանապարհի ձախ ուղեմասում միմյանց են բախվել «Mercedes-Benz C220» մակնիշի և «KIA CERATO 1,6» ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Mercedes-Benz C220» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Ատոմ Նալբանդյանը (ծնված 07.04.1991թ.), Հայկ Մարտիրոսյանը (ծնված 10.11.1986թ.), Մհեր Խաչատրյանը (ծնված 01.05.1984թ.) և «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Սուրեն Գրիգորյանը (ծնված 04.04.1984թ), վերջինիս կինը՝ Մարգարիտա Ավետիսյանը (ծնված 31.12.1987թ), նրանց մանկահասակ աղջիկը մահացել են, իսկ «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մանկահասակ ուղևորուհի Հասմիկ իսկ 2-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են դիակների հագին եղած հագուստները, ոստիկանության բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու և ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս