Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահն Իրանում է. Թեհրանն ու Սեուլը մտադիր են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները

Թեհրանն ու Սեուլը մտադիր են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները՝ այն հասցնելով մինչև 18 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում Հյուսիսային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է իրանական IRINN TV հեռուստատեսությունը:

Պակ Կին Հեն Հարավային Կորեայի առաջին նախագահն է, ով այցելում է Իրան: Նա գլխավորում է 230 մարդուց բաղկացած պատվիրակություն, որը Իրան է ժամանել եռօրյա այցով:

Իրանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները ստորագրել են 19 հուշագիր Իրանի և Հարավային Կորեայի նախագահների հանդիպումների ընթացքում:

Հուշագրերը նախատեսում են համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նավթի, գազի, նավթաքիմիայի, էներգետիկայի, տրանսպորտի, տեխնոլոգիայի, ապահովագրության, բանկային ոլորտի, առողջապահության և մշակույթի ոլորտներում:
Իրանի և Հարավային Կորեայի միջև ապրանքաշրջանառությունը 2015թ. կազմել է 6,1 մլրդ դոլար

Հարավային Կորեան իրանական նավթի խոշորագույն ներկրողներից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031