Բաժիններ՝

Մայիսի 24-25-ը Թբիլիսիում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ համաժողով կհրավիրվի

Մայիսի 24-25-ը Թբիլիսիում տեղի կունենա ամենամյա համաժողով՝ նվիրված Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերին, տեղեկացնում է TASS-ը:

Ինչպես հայտնել են ֆորումի կազմակերպիչները, համաժողովի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ ժամանակակից միջազգային իրավակարգի խնդիրների ազդեցությունը փոքր երկրների վրա և մի շարք այլ հարցեր:

Ֆորումին մասնակցելու են Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև մոտ 300 հյուր արտերկրից:

Համաժողովի կազմակերպիչները հայտնել են, որ միջոցառմանը ներկա է լինելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս