
ԱՄՆ-ում բացել են Փրինսի սեյֆը, որում հազարավոր ձայնագրություններ են եղել

Փրինսի սեյֆը, որում, ինչպես ենթադրվում է, պահվում են մի քանի հազար չհրատարակված ստեղծագործություններ, բացել են Bremer Trust ընկերության աշխատակիցները, որոնք երաժշտի ժառանգությունը տնօրինելու ժամանակավոր թույլտվություն են ստացել, տեղեկացնում ABC News-ն:
Փրինսը, որը թողարկել է 39 ալբոմ եւ մի քանի տասնյակ այլ երաժշտական նախագծեր, ըստ հեռուստաալիքի տեղեկատվության, իր արխիվի մասին միայն մեկ անգամ է հիշատակել, ասելով, որ դրանում շատ ստեղծագործություններ կան, եւ ինքը հուսով է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ դրանք կթողարկի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ այնտեղ կարող են գտնվել 2 հազարից ավելի ձայնագրություններ: Սեյֆի պարունակության մասին ավելի ստույգ տեղեկատվություն դեռ չի հաղորդվում:
Քանի որ Փրինսը կտակ չի թողել, ձայնագրությունների ճակատագիրը կորոշվի միայն այն բանից հետո, երբ կլուծվի երաժիշտի ժառանգության հետ կապված հարցը, նշում է ABC-ն:
Փրինսը՝ ամերիկացի հայտնի երգիչը, կիթառահարը, կոմպոզիտորը եւ երգերի հեղինակը. ծնվել Է 1958 թվականին Մինեապոլիս քաղաքում: Նա «Գրեմմի», «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների բազմակի դափնեկիր է: 2005 թվականին նրա անունն ընդգրկվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում:
Նրա առավել հայտնի կոմպոզիցիաներն են՝ Purple Rain-ը, Call My Name-ը, Kiss-ը, I Feel For You-ը եւ ուրիշներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: