
«Բռնցքամարտը զզվեցրել է ինձ». Թայսոն Ֆյուրի

27-ամյա բրիտանացին կորցրել է բռնցքամարտի հանդեպ հետաքրքրությունը:
«Բռնցքամարտը զզվեցրել է ինձ: Ես այլևս չունեմ բռնցքամարտը շարունակելու մոտիվացիա: Կանցկացնեմ հաջորդ մարտը, կստանամ իմ բաժինը և այլևս ռինգ դուրս չեմ գա: Այլևս երբեք ոտք չեմ դնի մարզասրահ: Տեսեք, թե որքան գեր է իմ հայրը, որքան գեր են իմ եղբայրները: Ահա այսպիսի տեսք եմ ես ունենալու մենամարտից հետո»,- խոստացել է Ֆյուրին, ում խոսքերն է մեջբերում Fightnews.com-ը:
Նոյեմբերի 28-ին դատավորների միաձայն որոշմամբ Ֆյուրին հաղթեց Կլիչկոյին և դարձավ գերծանր քաշային կարգում IBF, IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն:
Հուլիսի 9-ին Մանչեսթերում կկայանա ռևանշ-մենամարտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը