
Ռոնալդուն առաջին մարզումն է անցկացրել վնասվածքից հետո

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուրախացրել է երկրպագուներին՝ թիմի մարզմանը մասնակցելով:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածք էր ստացել, ինչի արդյունքում բաց էր թողել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, ինչպես նաև՝ չէր խաղացել Լա լիգայի վերջին հանդիպումներին:
Ռոնալդուն արդեն մարզվել է գնդակով, սակայն ոչ ամբողջ ծանրաբեռնվածությամբ է մարզվել:
Ամենայն հավանականությամբ, Ռոնալդուն կկարողանա մասնակցել մայիսի 4-ին կայանալիք «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի» խաղին:
Սիրարփի Աղաբաբյան