Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանգիստ, վստահ, զուսպ անում են այն, ինչ պետք է ներկայիս իրավիճակում՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում և Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու պատրաստվող «Գեոթիմ» ընկերությունը բազմաթիվ երիտասարդ մասնագետների հնարավորություն է ընձեռել աշխատել ընկերությունում և ավելի մասնագիտանալ իրենց ոլորտներում:
Այն, որ զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ կան Ադրբեջանում, դեռ չի նշանակում, որ ալիևավակաները կարող են կամ կհամարձակվեն ագրեսիվ գործողությունների անցնել: Պնդմանս գլխավոր փաստարկն այն է, որ մենք այժմ մի քանի անգամ ավելի պատրաստ ենք ռազմական գործողությունների, քան ապրիլի 2-ին:
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Մայիսի 4-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում` Հանքային ջրերի գործարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Խորենացի փող. 30, Տիգրան Մեծի պող. 18 համարների ջրամատակարարումը:
Հայցվորուհու խոսքով՝ ինքը շատ տասնամյակներ օգտագործել է Johnson&Johnson-ի փոշու արտադրանքը, մասնավորապես, Baby Powder-ը եւ Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջ մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո հեռացրել են նրա արգանդը:
Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Լեսթերը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Օլդ Թրաֆֆորդում» և միավորների տարբերությունը «Տոտենհեմի» հետ հավասարեցրեց 7-ի: Անգլիայի չեմպիոն դառնալու համար «աղվեսները» սպասում էին «Չելսի» – «Տոտենհեմ» խաղի արդյունքին. «կապույտները» պետք է ուղղակի չպարտվեին, որպեսզի օգնեին Վարդիին և ընկերներին երազանքը դարձնել իրականություն:
Փարիզի բնակիչ, 44-ամյա ֆրանսիացի Ֆրեդերիկ Դեզնարդը դատի է տվել նախկին գործատուին եւ բարոյական վնասի համար 360 հազար եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում ձանձրալի աշխատանքի համար, տեղեկացնում է Telegraph-ը:
Բելգիայի Լիեժի համալսարանից Մայքլ Գիլոնի խոսքով՝ աստղագետների առջեւ այժմ բացվում է բացառիկ, աստղային դիտարկումների պատմության մեջ առաջին հնարավորությունը կյանքի քիմիական հետքեր հայտնաբերելու Արեգակնային համակարգի սահմաններից դուրս:
Ադրբեջանի Շեքի (Նուխի) քաղաքից դեպի հյուսիս Քիշ գյուղում գտնվող 4 դարի հայկական եկեղեցին այդտեղ այցելող զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես աղվանական: Քիշ անվանունն առաջացել է ադրբեջաներեն «քեշիշ»` տերտեր բառից:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտենում է Քևին դե Բրույնեի ռեկորդին` Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում 21 գոլային փոխանցում:
Արեգակը միշտ չէ, որ ժպիտ և լույս է պարգևում Երկրի բնակիչներին: Մագնիսական փոթորիկները կարող են մեզանից յուրաքանչյուրին հանկարծակիի բերել այն ժամանակ, երբ մենք դրան չենք սպասում:
Այս մերսումը կատարելու համար պետք է ցուցամատով սեղմել դեմքի այն հատվածը, որը նշված է նկարում: Մատները պետք է սեղմած պահել դեմքին 10 վայրկյան, պետք չէ չափազանց ամուր սեղմել: Տեղափոխեք մատը զգուշորեն մի կետից մյուսը: Պրոցեդուրան շատ հեշտ է, քանի որ այն իր մեջ ներառում է ընդամենը 5 պարզ քայլ:
Անցյալը սիրում է անակնկալ հանդիպումներ մատուցել: Եվ պատմության էջերը թերթելիս ամենաանսպասելի առնչությունները հաճախ են պատահում: Դրանցից մեկի մասին էլ ուզում ենք այսօր պատմել, առավել ևս, որ խոսքն այս անգամ ռուս մեծ գրող Լև Տոլստոյի կրտսեր դստեր՝ Ալեքսանդրիայի մասին է: Քչերին է հայտնի, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա իբրև կամավոր գթության քույր՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և տևական ժամանակ ապրել ու աշխատել է Հայաստանում:
90-ամյա Սիրանույշ Գրիգորյանն «Ասպարեզի» հետ զրույցում ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հարազատների հիշողությունները:
Այս տարի, մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, գրանցվել է օձի խայթոցի 4 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 դեպք):
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է 32-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվութան մասին, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:
Գյումրիում 11 հակատանկային ական է հայտնաբերվել: «Ողջ մնալու արվեստ» ակումբը Գյումրիում ռազմական պատրաստվածության դասընթացներ է անցկացնում:
Ասպիրինի մի քանի հաբ մանրացրեք, խառնեք մի փոքր գոլ ջրով: Խառնուրդը քսեք խայթած հատվածին, և քորը շուտով կվերանա: Այն ունի հակաբորբոքային հատկանիշներ, քանի որ պարունակում է ացետիլսալիցիլաթթու:
Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:
Մայիսի 3-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումն «Ատլետիկոյի» և «Բավարիայի» միջև: Առաջին խաղում իսպանական ակումբի ֆուտբոլիստները կարողացան հաղթել 1:0 հաշվով:
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համահեղինակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դրական գնահատեց նախագծի վերաբերյալ կառավարության գնահատականը:
Հակոբն ասում է՝ թող եղբայրը վիրավոր տուն գար, բայց գար. «Չէի ուզե, որ ըսպես բան էղներ: Իրա էդ սիրուն երեսը… Ինքն էլ չէր ուզե, ես էլ չէի ուզե»:
Խաղը հնարավորություն է տալիս ինտելեկտուալ մակարդակում մրցակցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ: Խաղի միջոցով կարելի է բարելավել լեզվական հմտությունները և ավելացնել գիտելիքները տարբեր ոլորտներում: Խաղը շուկայում առկա մյուս խաղերից տարբերվում է ոչ միայն ինտելեկտուալությամբ, այլև նրանով, որ ունի ստրատեգիական բաղադրիչներ:
Մանեն տիկին Մանյայի 8-րդ թոռն է, տղայի առաջին զավակը: 52 տարի է՝ Թալիշում է բնակվում: 3.3 կգ քաշով, 50 սմ հասակով մյուս փոքրիկն էլ Մարտակերտի նոր բնակիչն է:
Խոսքը վերաբերում է ռուսերենից թարգմանված Քիմիա-8 և 9 դասագրքերին. հեղինակներ՝ Գ. Ռուձիտիս, Ֆ. Ֆելդման, փոփոխությունները՝ Կ. Ավետիսյանի (այսուհետ` հեղինակներ): Նույն հեղինակների Քիմիա-7 դասագրքում (Ե. 2013) տեղ գտած համատարած սխալները, անճշտությունները և հետամնացության դրսևորումները, որոնց մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ (տես՝ այստեղ. և chemistry.am/qimia-7-antares-2013) շարունակվում են նաև հիշյալ դասագրքերում:
Մայիսի 3-ին, ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ զորամասերից մեկին հարակից տարածքում, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են ականների որոնման աշխատանքներ: