Բաժիններ՝

Ի՞նչ կլինի, եթե ամեն օր մեկ հատ թթու վարունգ ուտեք

Տնական պահածոներ շատերն են սիրում: Թթու վարունգն ու կաղամբը յուրաքանչյուր ընտանիքում արդեն իսկ ավանդույթ դարձած պահածոներ են:

Պարզվում է, որ օրական մեկ հատիկ թթու վարունգն ազդում է մեր օրգանիզմի վրա, խթանում է ուղեղի աշխատանքը, օգնում է մարսողական համակարգին և նույնիսկ հակադեպրեսանտի դեր է կատարում:

Միայն առողջ ստամոքս ունեցող մարդիկ են երջանիկ: Գիտնականները հայտնաբերել են լավ մարսողության և ուղեղ աշխատանքի միջև կապը: Ուղեղն առավել արդյունավետ է աշխատում, երբ ստամոքսը լավ վիճակում է: Իսկ առողջ մարսողական համակարգ ունենալու բանալին սննդակարգում ներառված ֆերմենտացրած մթերքներն են:

Թթու դրած մթերքները հարուստ են բջջանյութով, որն ակտիվացնում է մարսողական համակարգի աշխատանքն ու օգնում է սննդին՝ ավելի դյուրին անցնել ստամոքսաղիքային տրակտով: Եթե երիկամների հետ խնդիրներ չունեք, ապա, մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ թթու կաղամբ և վարունգ ուտել: Բացի այդ, այս մթերքները խթանում են նիհարելու գործընթացը:

Կարդացեք նաև

Պրոֆեսոր Իվան Նեումիվակինը կարծում է, որ թթու դրած մթերքները լավագույն կերպով ալկալիացնում են օրգանիզմը: Բացի այդ, թթու վարունգ ուտելով՝ կխուսափեք քաղցկեղի առաջացման ռիսկից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս