
«Լեսթերը» նոր պայմանագրեր կառաջարկի Ռանիերիին և Մահրեզին

«Լեսթերը» մտադիր է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի և կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի հետ:
Իտալացուն կառաջարկվի նոր պայմանագիր` տարեկան 3 միլոն ֆունտ աշխատավարձով, ինչը երկու անգամ շատ է նրա ներկայիս վաստակած գումարից: «Լեսթերը» Մահրեզին պատրաստ է առաջարկել 75 հազար ֆունտ շաբաթական, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Ըստ The Telegraph-ի տվյալների՝ կողմերը կսկսեն բանակցություններն առաջիկա շաբաթների ընթացքում. «Լեսթերը» ցանկանում է անդրադառնալ այս հարցին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը