Անգլիական «Լեսթեր Սիթի»-ին իր ֆուտբոլային պատմության մեջ առաջին հանդիպումը կանցկացնի չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Անգլիական ակումբը G խմբում հյուրընկալվելիս իր ուժերն է չափելու բելգիական «Բրյուգե»-ի հետ: Այս խմբում 3 միավորի համար կպայքարեն նաև պորտուգալական «Պորտու»-ն ու դանիական «Կոպենհագեն»-ը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրաինա այցի ընթացքում սեպտեմբերի 14-15-ը մտադիր է այցելել երկրի արևելք, հայտնում է RIA Novosti-ն։
«Դատախազությունը ձերբազատվել է, դուրս է մնացել նաև քաղաքացիաիրավական շրջանառության վեճերից՝ ընտանեկան, աշխատանքային, բնակարանային, և մենք ընդօրինակել ենք արևելյան եվրոպական երկրների Դատախազության մոդելը։ Ցավը նա է, որ մենք ազատվելով հավելյալ լիազորություններից, որոնք պետք չեն մեր Դատախազությանը՝ ընկել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ։ Մենք խուզում ենք այն լիազորությունները, ամորձատում ենք Դատախազությունն այնպես, որ նա ռեալ ազդեցություն չունենա գոնե քրեական վարույթի ընթացքում»,- նշեց Գ. Ջհանգիրյանը։
«Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի»,- պատմում է նա:
Համապատասխան միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից «ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան անտառագողերի հետ միասին տեղափոխվել է Տաշիրի ոստիկանություն, ինչպես նաև կալանքի տակ են վերցվել Սվերդլով համայնքում գտնվող սղոցարանները: Այժմ կատարվում են տարածքի տեղազննման աշխատանքներ ապօրինի հատված ծառերի վերջնական քանակը պարզելու համար:
«Գազպրոմը» դիվանագիտական խողովակներով Թուրքիայից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի ծովային հատվածի իրականացման շինարարության թույլտվությունը, ասվում է ռուսական գազային ընկերության հաղորդագրության մեջ։
Եվրամիությունն արդեն 1 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպացի ֆերմերներին Ռուսաստանի պարենային էմբարգոյի պատճառով, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով ԵՄ վիճակը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Հարսնաքարի գործը վաղուց է անցել պատմության գիրկը, և առանձին անունների շահարկումը բացարձակապես տեղին չէ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը։
ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆաիզ Սարաջը արտակարգ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը գրավել են երկրի նավթային տերմինալները, հայտնում է AFP-ն։
Իրանը կարող է տարածաշրջանային խողովակաշարեր վարձակալել իր գազը Եվրամիության երկրներ արտահանելու համար՝ նոր երթուղիների շինարարության փոխարեն։
ախազի թեկնածու։ Ամեն ինչից խոսեցինք, բացի բուն հարցից։ Մենք ընտրում ենք գլխավոր դատախազ, այլ ոչ թե փրկիչ։ Բերեցիք՝ ամեն ինչը կապեցիք գլխավոր դատախազի ապագա ընտրության հետ։ Գևորգ Կոստանյանի մասով՝ ի՞նչ եք ընկել բանի հետևից՝ ասեք, ասեք, ասեք։ Պաշտոնական տարբերակն ասվել է, հնարավոր չի՞, որ մարդն առողջական պատճառով հեռանա։ Ինձ այնպես թվաց, որ մենք ոչ թե ԱԺ-ում ենք, այլ բժշկական լաբորատորիայում»,- ԱԺ-ում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանում չկան անպատժելի մարդիկ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հարցմանը՝ կապված իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Փիթեր Քարը։
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, սեպտեմբերի17-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ձեր անձով ոչինչ չի փոխվելու, Ձեր անձն այստեղ կարևոր չէ, քանի դեռ երկրում խաղի կանոն չի փոխվել, որևէ տեղաշարժ, հատկապես՝ դատաիրավական համակարգում, չի լինելու։ Մի բանում Ձեր բախտը բերել է՝ ի տարբերություն նոր վարչապետ Կարեն Կարապետյանի. Գոնե Ձեր հասցեին այդպիսի նողկալի, այլանդակ քծնանքներ չհնչեցին, ու հույս ունեմ՝ չեն հնչի։ Ձեզ չասացին, որ Դուք դատական համակարգը կդարձնեք Սինգապուրի դատական համակարգ, չասացին, որ մոլորակում մեծ կապեր ունեք, իհարկե, մոլորակը չճշտվեց, թե Կարեն Կարապետյանը ո՞ր մոլորակում կապ ուներ՝ Մա՞րս, Յուպիտե՞ր, Վեներա՞, թե՞ երկիր Մոլորակում»։
Սեպտեմբերի 12-ից 16-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում անցկացվող Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը և փորձագետների խումբը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայում ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման պատրաստակամության մասին։
Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկսկի շրջանում Նովոռոսիյսկ Կերչենսկի մայրուղում հայկական բազմազավակ ընտանիք է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մեղադրանքները չեն հաստատվել։ Արսեն Ավակովը կմնա իր պաշտոնին։
Եվրամիության երկրներին անհրաժեշտ է ստեղծել միասնական ռազմական շտաբ։ Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։
Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արեւելյան ուղղությամբ:
Ըստ ամբաստանյալի հաղորդման՝ չեն հետազոտվել ու դատարան չեն ուղարկվել նաև իր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված՝ իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2017-2019 թվականների բյուջեով կրճատել ԶԼՄ-ների ֆինանսավորումը։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»։
2016 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հադնես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին պաշտոնական հայտարարությանը չի գոհացրել ամերիկացիներին։
«Դուք, որ եկել եք Գևորգ Կոստանյանի փոխարեն, ի՞նչ եք անելու, որ նա չի արել։ Եթե ինչ-որ գործընթացում Դուք պատրաստվում եք պահել սկզբունքայնությունը, և լինում է, պայմանական ասած, քաղաքական որոշում, կարողանալո՞ւ եք պահպանել Ձեր սկզբունքայնությունը, իհարկե՝ ոչ։ Ո՞նց անենք, որ Դուք ավելի պաշտպանված լինեք։ Ձեր պաշտպանված լինելու հանգամանքը համարում եմ առանցքային խնդիր։ Բայց դա միայն Ձեզ չի վերաբերում, ամբողջ համակարգում պետք է փոփոխություններ անենք»։
Փրկարարները «Տանձուտ» կոչվող հանդամասում մոտ 25 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ֆրանսիայի արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնում են ամպրոպներով ուղեկցվող սաստիկ տեղատարափ անձրեւները, գետերի մի մասը դուրս է եկել ափերից: BFMTV-ն հրապարակել է տեղի քաղաքների ջրածածկ փողոցների տեսագրությունը: