ԳՖՀ-ի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն իր կնոջից՝ 53-ամյա Դորիս Շրյոդեր-Քեփֆից, բաժանվում է 19 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Bild թերթը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի պրոֆեսոր Վեյ Սյաոյոնը մշակել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիա, որը որոշում Է ուսանողների հույզերը եւ պարապմունքների ընթացքում նրանց հետաքրքրվածության աստիճանը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Ամերիկացի գիտնականներն ստեղծել են սարք, որը կարող է վայրկենապես արգելված նյութեր հայտնաբերել մարդու թքի մեջ: Հետազոտության արդյունքների մասին հաղորդել է Analytical Chemistry հանդեսը:
Հարավային Կորեայի՝ էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics ընկերությունը կթողարկի ծրագրային ապահովման նորացում, որը երկրում անվտանգ կդարձնի Galaxy Note 7 սմարթֆոնի օգտագործումը:
Lifer.com.ua կայքը գրում է, որ համացանցում նոր համաճարակ է սկսվել։ Օգտատերերից մեկը մի հանելուկ հրապարակեց, որը շատ պարզ է թվում, սակայն իրականում այդքան էլ պարզ չէ։
iPhone 7-ի շնորհանդեսը սպասելիորեն հակասական էր, և, եթե ականջակալների չափի հետ կապված տարբեր կարծիքներ կան, ապա iPhone 7 Plus-ի տեսակցիկն իսկապես քայլ առաջ է։ Այսպես՝ iPhone 7 Plus-ը երկու տեսախցիկ ունի. միանգամից պետք է նշել, որ երկու հիմնական տեսախցիկներով հեռախոսներ արտադրվել են ավելի վաղ ևս, սակայն մինչև Apple ընկերությունն այդ բոլոր փորձերը բավական տարօրինակ են եղել։
The Sun պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Պարբերականի լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչու մանչեսթերյան դերբիում չստացվեց Մխիթարյանի խաղը:
Սուր լեյկոզի պարագայում հիվանդությունը բավական արագ է զարգանում, իսկ քրոնիկականի դեպքում՝ դանդաղ։ Ամեն դեպքում, նշված ախտանիշերը նկատելու դեպքում դիմեք բժշկի և հետազոտություն անցեք։
Խաղը շարունակվելու է՝ քանի որ ու քանի դեռ Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել ինքնիշխանության ու անկախության մասին։ Իրական, ոչ թե շնորհավորվող ու նշվող անկախության մասին, որը հարայ-հրոցով նշվելու է մեկ շաբաթ հետո։
Facebook, Twitter սոցիալական ցանցերը եւ նորությունների մի շարք կազմակերպություններ միացել են ԶԼՄ-ների գործընկերային ցանցին, որի նպատակն է պայքարը կեղծ տեղեկատվության դեմ եւ սոցիալական ցանցերում նորությունների որակի բարձրացումը, տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը կարող է վերսկսվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նախանշված է սեպտեմբերի 21-ին։
Ժամը 20: 30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոմունաների փողոցի բնակիչ, 28-ամյա Կարեն Նազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PՏ 069 համարանիշի ավտոմեքենայով Գյուրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 41-ամյա Արամ Հարությունյանին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 12.0%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ` 8.5% գնանկում:
Նրա խոսքով՝ այն ոճը, որով ընտրվում է կառավարություն կամ վարչապետ, իրեն հուշում է, որ իրականում ծրագիրը կլինի այն, ինչ եղել է նախորդ տարիներին:
«Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվում են, որպեսզի հնարավորինս արագ կատարվի (խոտանված խմբաքանակի) փոխարինումը եւ նվազագույն ժամկետներում (անվտանգ) արտադրանքը մատակարարվի շուկային»,- հայտարարել է նա:
Apple-ը եւ Միացյալ Նահանգների մյուս ընկերություններն իրենց արտադրանքի թողարկումը կվերսկսեն ԱՄՆ-ի տարածքում՝ նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում: Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը՝ կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Դե Մոյն քաղաքում (Այովայի նահանգ):
«Եվ ՀՀ իշխանություններից, և ԵՄ պաշտոնյաներից հավաստիացել եմ, որ ՀՀ-ԵՄ նոր իրավական շրջանակի ձևավորման բանակցությունները բավականին լավ ընթացքի մեջ են։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ շաբաթ։ Նման հարցերը ժամանակ են պահանջում»։
Ստեղծված քարտեզը ծավալուն է: Դրանում նշված են 1,142 միլիարդ աստղերի գտնվելու վայրը եւ համարները, նրանց շարժման հետագծերը եւ նրանց միջեւ առկա տարբեր հեռավորությունները:
Առողջապահության ոլորտի աշխատակիցները դուրս են եկել Կոնգոյի հանրապետության Քինշասա քաղաքի փողոցներ՝ կոչ անելով բնակչությանը դեղին տենդի դեմ պատվաստումներ ընդունել: Հիվանդությունից միայն այս տարի Կոնգոյում եւ Անգոլայում մահացել են հարյուրավոր մարդիկ: Մահացության բարձր ցուցանիշների պատճառն է բնակչության անվստահությունը պատվաստումների նկատմամբ:
ՌԴ ֆինանսների նախարարությունը 2016թ. վերջին ակնկալում է ինֆլյացիա՝ 5,7% մակարդակում, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը Fitch Ratings գործակալության համաժողովին։
Տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 94 միլիոն խորանարդ մետր ջուր: Եվս 17 միլիոն խորանարդ մետր ջուր լիճը ստացել է ստորերկրյա հոսքի միջոցով:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 9:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Իսակովի 4ա, Ազատամարտիկների 37, 37ա, 50, 50ա, 52, Մ. Գոշ 8, 10, 10ա, Արզանյան փակուղի 3, Արզանյան պուրակ 1ա շենքերի և հիմնարկ–ձեռնարկությունների գազամատակարարումը:
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Ազգային Ժողովում:
Սիրիայից, Աֆղանստանից, Լիբանանից գործազուրկ փախստականները, որոնք ապաստան են ստացել Գերմանիայում, հաճախ մեկնում են արձակուրդ այդ երկրներ, գրում է գերմանական Die Welt-ը։
«6 հեկտար առանձնացրել ենք հատուկ սերմադաշտի համար, ստացել մոտ 20 տոննա սերմացու, որը տրամադրելու ենք տնտեսություններին: Արդեն ստանում ենք պատվերները, ինչը նշանակում է, որ հնդկաձավարի մշակությամբ զբաղվել ցանկացողները շատ են թե՛ մեր գյուղում, թե՛ հարեւան համայնքներում»,-նշեց գյուղատնտեսը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նորմալ է վերաբերում նոր վարչապետի կողմից նոր կառավարություն ձևավորելու հանգամանքին:
2016 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Ազարյանի, քննության առնվեցին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. հունիսի 2-ի վճռի դեմ տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և ամբաստանյալ Անահիտ Պետրոսյանի ու վերջինիս պաշտպան Արայիկ Ղազարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները:
ԱԺ ԲՀԿ խմբակության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:
ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և այժմեականություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ 16 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից հրա վիրված 100-ից ավելի հայագետների և գիտության բնագավառի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ: