
Արտահանումն աճում է, ներմուծումը՝ նվազում

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 453.7 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը տպավորիչ՝ 19.8% աճ է գրանցել։
Ներմուծման ծավալը, հակառակը, շարունակում է նվազել։ Հաշվետու ժամանակահատվածում ներմուծումը կազմել է 2 մլրդ 613.3 մլն դոլար, որը 0.3%-ով ցածր է 2015 թվականի հունվար-հոկտեմբերի ցուցանիշից։