ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը մեկնարկում են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի հաղթողները կարող են շահել տարբեր մրցանակներ: Արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր այդ ակցիայի ընթացքում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտեր: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է 2016թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարել ցանկացած գումարի գնումների և ծառայությունների դիմաց թե Հայաստանի տարածքում և թե արտերկրում` ներառյալ ինտերներ գնումները (բացառությամբ բանկոմատի միջոցով կատարված կոմունալ և այլ անկանխիկ գործարքների):
Խթանող արշավի արդյունքում ակցիայի մասնակից-ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր այն Visa քարտապանների միջև, ովքեր կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, կխաղարկվի 10 կենցաղային տեխնիկա ստանալու սերտիֆիկատ, ինչպես նաև գլխավոր մրցանակը՝ ավտոմեքենա Hyundai Solaris.
Լրացուցիչ տեղեկություններ ՎՏԲ–Հայաստան Բանկի մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն անդամակցեց միջազգային ֆինանսական խմբին 2004 թվականի ապրիլից: Ներկայումս Ռուսաստանում երկրորդ խոշորագույն ՀԲԸ-ն ` «ՎՏԲ-Բանկ ՓԲԸ»-ն, տնօրինում է ՎՏԲ-Հայաստան Բանկի բաժնետոմսերի 100% -ին: Բանկն ավանդաբար ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջնորդների թվում ըստ հիմնական ցուցանիշների: Բանկին է պատկանում երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ