
Պայթյուն Քաբուլում, կան տասնյակ սպանվածներ

Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 27 մարդ, ավելի քան 35-ը տուժել է, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Քաբուլի ոստիկանության քրեական հետախուզության պետին։
Ահաբեկչությանը զոհ են դարձել հիմանականում Քաբուլի արևմտյան մասում գտնվող Բաքիր-ուլ-Ուլում շիական մզկիթի հավատացյալները։
Հաղորդվում է, որ ահաբեկիչը ինքնապայթեցում է իրականացրել կրոնական ծիսակատարության ժամանակ։