Բաժիններ՝

Տնտեսական ակտիվության աճը մոտենում է զրոյին

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է ընդամենը 0.4%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցից։

Տարվա ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է։

Առաջին ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպը բավականին բարձր էր և հունվար-ապրիլին հասել էր մինչև 6%։ Դրանից հետո տեմպը սկսեց թուլանալ և տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով արդեն մոտենում է զրոյին։

2016թ. հոկտեմբերը՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով, իսկ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 18.7%-ով։

Կարդացեք նաև

tac

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930