Բաժիններ՝

Էնդի Մարեյը հաղթեց Նովակ Ջոկովիչին և դարձավ Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն

Մարեյը պաշտպանեց Աշխարհի առաջին ռակետի կոչումը:

Էնդի Մարեյ-Նովակ Ջոկովիչ 6:3, 6:4

Թենիսիստները կորտում անցկացրեցին 1 ժամ 35 րոպե: Մարեյը կատարեց 2 էյս, իրացրեց 4 բրեյք-փոինթ և 3 անգամ սխալվեց մատուցելիս: Ջոկովիչի հաշվին գրանցվեց 1 էյս, 1 բրեյք և ոչ մի կրկնակի սխալ:

Մարեյը պաշտպանեց Աշխարհի առաջին ռակետի կոչումը և հաղթական սերիան հասցրեց 24 խաղի:

Բրիտանացին առաջին անգամ կարիերայում դարձավ АТР Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս