«EXPOLINGUA Berlin 2016» խորագրով լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվել Բեռլինում

Բեռլինում նոյեմբերի 18-19-ը անցկացվեց ամենամյա «EXPOLINGUA Berlin» լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ առաջին անգամ Գերմանիայում ՀՀ դեսպանության, Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի և «Մեսրոպ» հայագիտության կենտրոնի նախաձեռնությամբ առանձին տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը` ներկայացնելով հայոց լեզուն, գիրն ու գրականությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման շրջանակներում հայոց լեզվի մասին դասախոսությամբ հանդես եկավ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը:

«EXPOLINGUA Berlin 2016-ին» մասնակցում էին ընդհանուր առմամբ 150 երկիր և կազմակերպություն` ներկայացնելով մոտ 50 լեզու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930