Հայաստանում սուր շնչառական վարակներից հիվանդության 7-րդ դեպքն է գրանցվել: 168.am-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1-ով վարակված 35-ամյա կին է մահացել:
«Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, ընդհուպ՝ 1979թ.-ից, երբ Իրանում իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ:
ՀՀ ոստիկանության կողմից օրեր առաջ ձերբակալված Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհելը 30 օրով կալանավորվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Նախաքննությունը շարունակվում է:
«Կարծում եմ, որ առնվազն պետք է ազնվություն ունենալ Հանրային հեռուստաընկերությամբ ասել՝ մենք կարծում ենք, որ մեր երկրում օրենք կարող են խախտել միայն հայերը և հայկական համարները, մյուսների համար օրենք գոյություն չունի, որովհետև դա է իրականությունը: Հետևաբար՝ այն ամենը, ինչը փոփոխվել է կամ չի փոփոխվել, եթե այն չի կիրառվում բոլոր վարորդների համար, այն ավտոմատ կերպով խեղկատակի է վերածվում»:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 11-ին, ժամը 12.45-ին, Արմեն Պառավյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչպես նաև՝ որպես իրավաբան, ցանկանում եմ ընդգծել հետևյալը: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն` մի շարք դատավորներ տեղափոխվել են այլ դատարաններ:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում մի շարք ներքին ու միջազգային չվերթեր Մոսկվայից ձյան ու ուժեղ քամու պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Դավիդ Տվալաբեիշվիլին պնդում է, որ մի շարք դեպքերում SOCAR ընկերությունը չի ապահովում անխափան գազամատակարարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ստամբուլի պատմական Սուլթանահմեդ շրջանում պայթյուն է որոտացել: Սուլթանահմեդ հրապարակի շուրջ տեղակայված են տեսարժան վայրեր:
«Քանի որ գործընթացը թափանցիկ չէ, ես իրավունք ունեմ կարծելու, որ այդ որոշումը կայացվել է հետևյալ կերպ՝ նստել է նախարարը մի քանի հոգու հետ, ասել է՝ «ի՞նչ անենք ձևական, որ ժողովուրդն ասի՝ դե, մալադեց»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների մասին ՝ նման տեսակետ հայտնեց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը:
Ռուսաստանը պաշտոնապես հերքել է Բուլղարիայի հետ բանակցությունների վերսկսումն ավելի վաղ սառեցված «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ, հայտնում է Interfax-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից ազատել է իր խորհրդական Վլադիմիր Ռեզնիկին նրա անօրինական գործողությունների պատճառով: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր Facebook-ում:
Երեկ՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը կալանքի վերահաստատման նպատակով միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանի նկատմամբ:
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
ԵԽԽՎ հակահայկական 2 զեկույցները կանխել չհաջողվեց, բայց, մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները չեն հանձնվում և մոբիլիզացրել են ողջ ուժերը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում զեկույցների ընդունումը կանխելու նպատակով։
Սպանդից մեկ տարի անց:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա խորհրդական, ԶՈւ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի հարաբերությունները լարվել են։ Նոր տարուց օրեր առաջ նա մեզ տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ աշխատանքի է անցնելու մայրաքաղաքի դպրոցներից մեկում՝ որպես փոխտնօրեն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ խորհրդատվությունների անցկացման նպատակով:
«ՉԻ» տեղեկություններով վերջին ժամանակահատվածում լարվել են նաև ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ու ՀՀ մարզպետների հարաբերությունները։
Այսօր ժամը 13:00-ին Գյւսմրիի «Շիրակ» գերեզմանատանկ տեղի կունենա հոգեահանգստի արարողություն՝ մեկ տարի առաջ գնդակահարված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը։
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերևս ԲՀԿ-ի միջև։
Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:
Ասիական շուկաներում նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 31 դոլարից: WTI նավթի բարելի գինը այսօր առավոտյան նվազել է մոտավորապես 75 ցենտով՝ մինչև 30,60 դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունվարի 12-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 32 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանը սիրիական կոնֆլիկտում աջակցում է ինչպես Բաշար Ասադի բանակին, այնպես էլ զինված ընդդիմությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հունվարի 12-ին, ժամը 08.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Եղեգնաձորի Բ/Կ է հոսպիտալացվել Վերնաշեն գյուղի բնակիչ 2011 թ. ծնված Դ. Մ.-ը: