ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ:
Պրիբիլովսկին «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի համահեղինակներից էր:
«Եթե այդ կառույցը պետք է հավելյալ խնդիրներ ստեղծի, ապա դրա գործունեությունը պետք է դադարեցնել…
Հունվարի 12-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծխահարություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1942 թ. ծնված Ասյա Գ.-ն:
«Հաճախ, երբ իրավիճակները վտանգավոր են, այդ վտանգավոր իրավիճակները նաև նոր հնարավորություններ կարող են տրամադրել, նայած՝ թե դերակաատարներն ովքեր են և ինչ ակտիվություն կցուցաբերեն»
Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե և 14 վայրկյանով պակաս, որի պատճառով յուրաքանչյուր 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում է մի ամբողջ օր
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրառում է արել և հորդորել օգտատերերին չօգտվել այն ծրագրերից, որոնք իբր թե ցույց են տալիս օգտատերերին, թե ովքեր են այցելել իրենց էջ:
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է պատրաստակամության մասին՝ վերականգնել «նորմալ հարաբերություններ» Եվրամիության երկրների հետ: Այս մասին նա հայտարարել է Գայդարովյան ֆորումի շրջանակներում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ուկրաինան ԱՄՆ-ից 2016 թվականի ընթացքում բանակի զարգացման նպատակով ակնկալում է 300 միլիոն դոլարի օգնություն:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը ընդլայնել ռուսական ապրանքների ցանկը, որոնք Ուկրաինայում արգելքի տակ են հայտնվելու:
Ստամբուլի կենտրոնական հրապարակում, որտեղ նախօրեին մահապարտ ահաբեկիչը խլել է 10 մարդու կյանք, կռիվ է տեղի ունեցել սառը զենքի կիրառմամբ:
Ստամբուլի «Լեյլա Գենջեր» համերգասրահում վաղը նշելու են 1996 թվականի հունվարի 14-ին սեփական օդանավով վթարի ենթարկված հայ տաղանդավոր երաժիշտ Օննո Թունջի (Օհաննես Թունջբոյաջյանի) մահվան 20-րդ տարելիցը: Օննո Թունջը թուրքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայրն է, ում ազդեցությամբ էլ Արտո Թունջբոյաջյանը հետագայում դարձել է երգիչ:
Հունվարի 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև:
«2016թ. առանձնահատկությունն այն է, որ նախընտրական տարի է լինելու և քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին ու հավակնում են 2017թ. տեղ զբաղեցնել խորհրդարանում, ժողովրդի համար մատչելի տարբերակով պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, անելիքները…
2016 թվականից ի վեր՝ խոզի գրիպ է հայտնաբերվել Թուրքիայի 463 քաղաքացիների մոտ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
Դեպքը տեղի էր ունեցել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Ականատեսները պատմում են, որ սկեսուրը նկատել էր փախուստի դիմող հարսին, փորձել էր կանգնեցնել նրան, սակայն հարսը հրել էր նրան, նստել մեքենան ու փախել:
Ինչպես «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի պետական սանիտարական ծառայության ղեկավար Ելենա Ֆենյուկը, երկրում գրիպի ժամանակ մահացու դեպքերի պատճառը պատվաստումից հրաժարվելն է, հայտնում է korrespondent.net-ը:
Երբ մեր երկրների տնտեսությունները լուրջ դժվարություններ ունեն՝ արժութային ցնցումների հետ կապված, ԵՏՄ երկրները պետք է ինչ-որ կերպ ուրվագծեն ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարներ: Խոսքը նոր արժույթի ստեղծման մասին չէ:
«Ինքը Հռոմի պապը չէ, որ իր սեփական աշխատողն ունենա արխիվներում»
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի մահվան հանգամանքները, եւ նրան սպանելու կասկածանքով այսօր ձերբակալվել է 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Առատ ձյան հետևանքով վերջին օրերին երկկողմանի փակվել էր Վարդենյաց լեռնանցքը։ Սաստիկ բուքն ու տեսանելիության բացակայությունը թույլ չէին տալիս, ճանապարհը բացելու ուղղությամբ որևէ աշխատանք կատարել: Ձյան շերտի բարձրությունը հասել էր 1,5, որոշ տեղերում նույնիսկ մինչև 2, 5 մետրի:
Իրանն ազատ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու մոտորանավերի նավաստիներին, ովքեր կալանավորվել էին նախօրեին Իրանի տարածքային ջրեր մուտք գործելիս: Այս մասին ասվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության մեջ:
«Ես նույնպես այդ քաղաքական թիմի անդամ եմ, բայց ես նման պատվեր չեմ լսել: Ուրիշ բան է, որ առանձին պատգամավորներ, ինչ-ինչ երևույթներից իրավիճակներից ելնելով, դժգոհություն ունեին ու դա արտահայտեցին, բայց ընդհանրապես այդպիսի հրահանգ կամ որոշում չի եղել կուսակցության մեջ, եթե լիներ, ես կիմանայի»:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ին` իր կողմից թողարկված անվանական սովորական բաժնետոմսերը երկրորդային (B) հարթակում ցուցակելու համար:
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։
Հունվարի 12-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: