
Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
10:00-17:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 14 մուտքը,
11:00-14:00 Աբովյան փ. 30, 32, 34, 34Ա, 36 շենքերը, Մոսկովյան փ. 7, 9 շենքերը, Սայաթ-Նովա նրբանցքի 76-84 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
Գեղարքունիքի մարզի`
13:00-14:00 Վարդենիս քաղաքի Արզոյան փողոցը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: