
Դատարանը կալանավորեց «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչին, ով մասնակցություն է ունեցել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում աղմկահարույց սպանությանը. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը կալանքի վերահաստատման նպատակով միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և վերահաստատել է Ա. Պառավյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը:
Մանրամասներն` այստեղ