Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիայում աջակցում է թե´ Ասադին, թե´ ապստամբներին. Պուտին

Ռուսաստանը սիրիական կոնֆլիկտում աջակցում է ինչպես Բաշար Ասադի բանակին, այնպես էլ զինված ընդդիմությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Մենք աջակցում ենք ինչպես Ասադի բանակին, այնպես էլ զինված ընդդիմությանը: Նրանցից ոմանք արդեն հրապարակավ հայտարարել են այդ մասին, ոմանք նախընտրում են լռել, սակայն աշխատանքն ընթանում է»,- ասել է նա:

Պուտինը վիճարկել է տեղեկություններն այն մասին, թե ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցնում ապստամբների դիրքերին ու քաղաքացիական օբյեկտների:
«Նրանք ստում են: Տեսեք, այն տեսանյութերը, որոնք հայտնվում են ի հաստատումն այդ պնդման, հայտնվել են դեռևս այն ժամանակ, երբ մեր օդաչուները դեռ հարվածներ չէին սկսել հասցնել ահաբեկիչների դիրքերին: Դա ունի իր ապացույցը, սակայն մեր քննադատություններն աշխատում են չնկատելու տալ»,- ասել է Պուտինը:

Դեկտեմբերի վերջին Amnesty International-ի իրավապաշտպանները հայտարարեցին, թե Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խլել են նվազագույնը 200 խաղաղ բնակչի կյանք ու հանգեցրել մասշտաբային ու չարդարացվող ավերածությունների:
«Ամերիկացի օդաչուները, կարծում եմ, որ սխալմամբ, իհարկե, հարված են հասցրել Աֆղանստանում՝Քունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցին: Մարդիկ մահացան, բժիշկները տուժեցին ու մահացան: Այդ մասին արևմտյան մամուլը նախընտրում է լռել, ոչինչ չասել, մոռանալ, արագ-արագ ամեն ինչ մոռանում են»,- ասել է Պուտինը:

Խոսելով Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի ապագայի մասին, Պուտինը հնարավոր է համարել, հարկ եղած դեպքում, նրան ապաստան տրամադրել:
«Մենք պարոն Սնոուդենին ապաստան տրամադրեցինք, դա ավելի բարդ էր, քան Ասադին տրամադրելը»,- հայտարարել է նա:

«Նախ՝ հարկավոր է սիրիացի ժողովրդին թույլ տալ արտահայտվել: Ու ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե դա ընթանա ժողովրդավարական եղանակով, ապա, գուցե կարող է այնպես լինել, որ Ասադին հարկավոր չլինի որևէ տեղ մեկնել ու կարևոր չէ, թե նա կլինի նախագահ, թե ոչ»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս