Հունվարի 12-ին, ժամը 20.40-ին, 1931 թ. ծնված Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը:
«Շատ փաստեր այսօր կան դրված ԵԽ ԽՎ պատվիրակների սեղաններին: Հուսանք, որ պատվիրակներն այլևս ճիշտ կերպով կկողմնորոշվեն ու կքվեարկեն: Մեր պատվիրակությունը ևս պետք է օգտագործի իր ունեցած լծակները՝ իբրև խորհրդարան և պատվիրակություն, իր խողովակներով հանդիպի, խոսի, բացատրի, ներկայացնի իրավիճակի էությունը»:
«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպանը չի կարոտում Իտալիան:
«2015թ. դեկտեմբերի դրությամբ ունենք 1 մլրդ 771 մլն դոլարի համախառն միջազգային պահուստներ, որը նոյեմբերի դրությամբ 222 մլն-ով ավելացել է: Սա այն պաշարն է, որը հետագայում օգտագործվելու է դրամի արժեզրկման ռիսկերի դեպքում ապահովագրվելու համար: 2015թ. մեր ավանդների աճը կազմել է 125 մլրդ դրամ, այսինքն՝ սա դրական է, որովհետև մարդկանց խնայողություններն են ավելացել, իսկ բացասական է, որովհետև տնտեսության մեջ 125 մլրդ դրամ չի մտել ու գնացել է բանկերին»:
Իտալացին վերադարձել է Հռոմ 7 տարի անց:
2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Հունվարի 15-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արջևի հատվածով կախվել դեպի ձորը:
Այսօր հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչև 18 տարեկան:
Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հիմա 54.000 դրամի չափով ընտանեկան նպաստն է, որը, սակայն, չի բավարարում: Ընտանիքը մթերային խանութում արդեն 40.000 դրամից ավել պարտք ունի: Առօրյա հոգսերին գումարվում են նաեւ 4-ամյա Մանեի բուժման ծախսերը:
ՀՖՖ նախագահը բոլոր հնարավորությունները տվել է: Ամսի 7-ին կհանդիպենք Երիտասարդական հավաքականին, մարտի 24-ին՝ Բելառուսի հետ: Երկրորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: Այս ընթացքում կհասցնենք ճանաչել: Եթե վատ արդյունք եղավ, պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում:
Համացանցում հայտնվել է երկրպագուի կողմից նկարահանված մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթանակից հետո իր մարզշապիկը նվիրում Հայաստանի դրոշը պարզած գերմանացի երկրպագուին:
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք հակահայկական բովանդակություն ունեն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում եմ ջրից» զեկույցները:
Հունվարի 15-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի հատվածում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2015 թվականի դեկտեմբերին՝ 2014-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 99.9։
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռն ուժի մեջ կմտնի 3 ամսվա ընթացքում: Հայաստանում ևս, քանի որ այն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած երկրներից է:
Լիբանանահայ բժիշկ Րաֆֆի Փոլադյանն «Արևելքի» հետ զրույցում, կարևորելով սուր շնչառական վարակները հաղթահարելու հարցում ժողովրդական միջոցների դերը, նշել է, որ այնուամենայնիվ կան սխալներ, որոնք մարդիկ թույլ են տալիս՝ գրիպով հիվանդանալուց հետո:
«Նոր դարի դավադրության տեսության» հեղինակ, գրող և հրապարակախոս Դեյվիդ Այքը վերջերս մի ցնցող հոդված հրապարակեց այն մասին, որ յուրաքանչյուր օնկոլոգիական հիվանդություն բուժելի է: Իսկ այն, որ տարեկան քաղցկեղից մահանում է ավելի քան 9 միլիոն մարդ, աշխարհի կառավարման՝ բնակչության թիվը կրճատելու պլանի իրագործումն է:
«Բետիսի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ այժմ իր կարիերայի վատագույն ժամանակներից մեկն է ապրում:
Ժամեր առաջ ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի:
Լոռու մարզում առկա 42 հազար հա վարելահողից ընդամենը 9 հազար հեկտարն է ապահովված ոռոգման համակարգով: Տաշիրի տարածաշրջանում այս բացը համեմատաբար քիչ զգալի է, քանի որ այստեղ մարզի ընդհանուր վարելահողերի շատ քիչ տոկոսն է գտնվում՝ շուրջ 10 հա վարելահող:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած վրաերթի դեպքի առթիվ։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը Նորտ-Չառլսթոն քաղաքում հանրապետական բանավեճերի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, երկրի համար աղետ կդառնա: Հեռարձակումն իրականացրել է Fox Business հեռուստաալիքը:
Հունվարի 14-ին, ժամը 01.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վալտեր Կ.-ն:
ԱՊՀ Միջպետական բանկն անցած տարեվերջին աննախադեպ նվեր է մատուցել ՀՀ կառավարությանը. Բանկը հրաժարվել է իր իրավունքներից, «Նաիրիտ» գործարանը «վերադարձրել» է ՀՀ կառավարությանը: Այս «պատմական» իրադարձության արձանագրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի վերջին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանի Մոսկվա այցելության ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ աձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին։
Սուր շնչառական վարակներից Հայաստանում արդեն 13 մարդ է մահացել: Մահացածների մի մասի մոտ հայտնաբերվել է H1N1 վարակը՝ խոզի գրիպը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2009թ., երբ ողջ աշխարհում մոլեգնել էր վարակը, խորհուրդներ է ներկայացրել վարակից խուսափելու և այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անցնող մշակութային տարվա մի շարք կարևոր ձեռքբերումների թվին է դասում նաև Հայաստանի և Մադագասկարի Հանրապետության միջև մշակութային համագործակցության տխրահռչակ համաձայնագիրը: