Բաժիններ՝

Մխիթարյանի շապիկը ստացած երկրպագուն մեկ օր առաջ նամակ էր գրել Հենրիխին

Համացանցում հայտնվել է երկրպագուի կողմից նկարահանված մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթանակից հետո իր մարզշապիկը նվիրում Հայաստանի դրոշը պարզած գերմանացի երկրպագուին: Անակնկալից հետո Հենրիխին ծափահարում է մարզադաշտի այն հատվածը, որտեղ երկրպագուն էր, իսկ վերջինս էլ անակնկալից շատ է հուզվում: Մինչ նվերի պահը կարելի է լսել, թե ինչպես է երկրպագուն բարձր բացականչում Միկի:

Տեսանյութի հրապարակումից հետո երկրպագուն հայտնել է , որ խաղից մեկ օր առաջ նամակ է ուղարկել Հենրիխին, որով ցանկացել է ցույց տալ Հենրիխի համար նախատեսված անակնկալը: Նա շնորհակալություն է հայտնել Հենրիխին նամակը չանտեսելու համար: 1_640x379

Այս ամենը տեղի է ունեցել Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում, երբ Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին»: Խաղն ավարտվել էր 1:2 հաշվով: Գոլային երկու փոխանցումներն էլ կատարել է Մխիթարյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս