Գնանկում ունենք
Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2015 թվականի դեկտեմբերին՝ 2014-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 99.9։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Սա նշանակում է, որ 12-ամսվա կտրվածքով սպառողական գները Հայաստանում նվազել են 0.1%-ով։
Այդ թվում՝ սպառման ապրանքներն էժանացել են 1.6%-ով, պարենային ապրանքները՝ 4.1%-ով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 0.1%-ով: Ոչ պարենային ապրանքները թանկացել են 3.4%-ով, ծառայությունները՝ 3.1%-ով։
Նշենք նաև, որ հունվար-դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն աճել են 3.5%-ով։ Սակայն բյուջեով նախատեսվող առավելագույն շեմը՝ 5.5% գնաճը, վերաբերում է հենց 12-ամսյա ցուցանիշին։