
Ռաֆայել վան դեր Վարտը կարծում է, որ իր կարիերան անդունդի եզրին է

«Բետիսի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ այժմ իր կարիերայի վատագույն ժամանակներից մեկն է ապրում:
«Իմ կարիերան հասել է կատարյալ անդունդի: Բայց ես համոզված եմ, որ դեռ կարող եմ շարունակել խաղալ»,- ասել է կիսապաշտպանը:
Հոլանդացին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Այաքսի», «Տոտենհեմի», «Ռեալ Մադրիդի» և «Համբուրգի» կազմում: Վան դեր Վարտը 32 տարեկան է և նախատեսում է մոտակա տարիներին ավարտել կարիերան:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման:
Սիրարփի Աղաբաբյան