Ես չեմ կարոտում Իտալիան. Անդրեա Պիրլո
«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպանը չի կարոտում Իտալիան:
«Ես վայելել եմ «Յուվենթուսում» անցկացրած ժամանակը և մեծ հաջողությունների եմ հասել «Միլանի» հետ: Բայց Սերիա Ա ես չեմ վերադառնա: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ինձ բազում ակումբներ են դիմել, բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել այն որոշումից, որը կայացրել եմ մի քանի ամիս առաջ:
Դա նաև հարգանքի դրսևորում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իմ համար գումար են ներդրել:
Ես չեմ կարոտում Իտալիան, չհաշված ընտանիքիս և ընկերներիս: Իմ ապրելաոճը նույնն է, ինչ և Իտալիայում: Ես այցելում են թանգարաններ, ցուցահանդեսներ, վազում եմ Կենտրոնական այգում:
Իմ նպատակը Եվրո-2016 ուղևորությունն է: Ազգային հավաքականի կազմում ելույթները ինձ մեծ հաճույք են պատճառում: Հնարավոր է, Կոնտեն չի այցելի ԱՄՆ` իմ խաղը դիտելու համար, բայց մեր հանդիպումները հեռարձակվում են հեռուստատեսությամբ»,- ասել է Պիրլոն Corriere della Sera-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը