Վթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին

Հունվարի 15-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արջևի հատվածով կախվել դեպի ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արծվանիստ գյուղի մոտ «Իսուզու» մակնիշի 32 ՕՕ 992 պետհամարանիշի (վարորդ Լ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արջևի հատվածով կախվել դեպի ձորը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս