Դանդաղ աճ է գրանցել նաեւ Թվիթեր սոցիալական ցանցը, այն հանդիսանում է ավելի շուտ հայաստանյան ակտիվ օգտատերերին սփյուռքի հետ կապելու հարթակ: Հատկապես արագ է աճում երիտա արդների շրջանում տարածված Instagram-ի ցուցանիշը` ամսական 15-20 տոկոս, այն այժմ ունի 250 հազար ակտիվ օգտատեր:
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ջերմորեն ողջունում էր կուսակիցներին: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին տեսնելուց հետո Մ.Գրիգորյանի ուրախությունը վերածվեց հրճվանքի:
«Եթե ՀՀԿ-ն ընտրություններից հետո հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարությունն ընտրություններից հետո ևս կգլխավորի Կարեն Կարապետյանը: Սա իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց պահ չի կարող առաջացնել, որովհետև ՀՀ նախագահն ասաց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե ապրիլին խորհրդարանական ընտրություններում հնարավորություն տրվի»,- այսօր ՀՀԿ համագումարի շրջանակներում կազմակերպված բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Այսօր մենք ամրագում ենք ենք, որ նոր թափ ենք հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը Հայաստանի տարբեր բնագավառների քաղաքականության մշակման եւ իրականացման գործում: Մենք ոչ թե առանձին ինքնաառաջադրվածների վերահսկողության, այլ սրտացավ եւ խնդիր լուծել կարողացող հայրենակիցների համագործակցության կարիքն ունենք»,- հավելեց Ս. Սարգսյանը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:
Աբովյան բժշկական կենտրոնից էլ մեզ տեղեկացրին, որ տուժող Տիգրան Շահգալդյանը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
«Ես կարծում եմ՝ դա բոլորիս էր վերաբերվում»,-այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցւմ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը
Անկարայի Քալեջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել:
Մեկ գիշերում ՀՀԿ-ին 7000 մարդու անդամակցությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի զարմացրել:
Armtimes.com կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս ճանապարհային ոստիկանը հայհոյել է վարորդներից մեկին:
«Այս մասին մենք բազմիցս եւ հանգամանալիորեն խոսել ենք: Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները, կամ ակումբ-կուսակցությունները»:
Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ունենալու ենք կլիմայական վայրիվերումներով ձմեռ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 25–ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
«Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա: Մեր ԶՈՒ-ի կարիքների բավարարելուն ուղղված միջոցները, որքան հնարավոր է պետք է ծախսվեն Հայաստանում` սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի»:
«Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է` կյանքում հաջողակ լինելու մասին»,- ասաց ՀՀ Նախագահը` ավելացնելով, որ ՀՀԿ-ի շարքերը համալրած պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների, հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար:
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացավ:
«Կառավարության կողմից երբեք չարաշահումներ այս հարցում չեն եղել: Եթե հարկային տեսչությունն ինչ-որ աշխատող ֆիրմա է վերցնում ու այնտեղ տեսնում են չարաշահումներ, դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլին, դա չի նշանակում, որ կառավարության աշխատողը կամ նախարարությունում չարաշահումներ են արել»:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը: Համոզված եմ, Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն, սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ ու իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռություը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Կ.Կարապետյանը դժգոհեց հարցին, թե Մոսկվայից երկա՞ր ժամանակով է եկել պաշտոն զբաղեցնելու. «Եթե ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ես այստեղ ծնվել եմ և այստեղ մեծացել»:
«Հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը: Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա»:
Նոյեմբերի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը մահացել է:
«Իհարկե, հղկվել է հանրապետականների հանրային խոսքն ու ոճը, քամահրական կամ վիրավորական պատասխանելն ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն: Բոլոր այս տիպի երևույթները նվազել են, բայց չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում մտքեր, որոնք սխալ ազդակներ են հաղորդում հասարակությանը, աղավաղաում են կուսակցության հեղինակությունը»:
«Կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ, իհարկե»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, տասնյակ տարիներ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Երվանդ Զախարյանը:
Հայ ժողովրդն արժանի է ապրելու ժամանակակից, բարգավաճ և կայուն երկրում: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին ուղղված տեսաուղերձում նշել է Եվրոպական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը:
«Նա կշարունակի իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Համագումարը կպրծնի, կխոսամ, ի՞նչ եք ուզում ինձնից»,- այսօր ՀՀԿ 16 համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ն մեծ դերակատարում ունի: Այս մասին ասված է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին ուղղված Չինաստանի ժողովրդական կուսակցության ուղերձում, որը ներկայացրեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն: