Կարեն Կարապետյանը կհամապատասխանի՞ ՀՀ-ում 5 տարի մշտապես բնակվելու պահանջին

«Եթե ՀՀԿ-ն ընտրություններից հետո հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարությունն ընտրություններից հետո ևս կգլխավորի Կարեն Կարապետյանը: Սա իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց պահ չի կարող առաջացնել, որովհետև ՀՀ նախագահն ասաց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե ապրիլին խորհրդարանական ընտրություններում հնարավորություն տրվի»,- այսօր ՀՀԿ համագումարի շրջանակներում կազմակերպված բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին` արդյոք խնդի՞ր չի առաջանա, քանի որ կարծես թե Կարեն Կարապետյանը Հայաստանում 5 տարի մշտապես չի բնակվել, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ «կարծեսը» շատ տեղին էր: Ըստ նրա` 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնությունը կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, իսկ 2018թ-ից հետո գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդարանական կառավարումը կդրսևրովի իր ողջ ներկապնակով, ինչը նշանակում է, որ խորհրդարական մեծամասնությունը, ով էլ լինի, ինչպիսի ներկայացվածություն ունենա, կրկին անգամ ձևավորելու է իր կառավարությունը:

Նախարարը պարզաբանեց, որ« ոչ թե պետք է պատգամավոր ընտրվես, որ դառնաս թեկնածու», այլ ցուցակում ընդգրկվելու իրավունակության համար կան որոշակի պահանջներ, որը ցուցակը ներկայացնելուց հետո կգնահատի իրավասու պետական մարմինը:

Ճշգրտող հարցին, թե վարչապետի թեկնածուն պարտադիր չէ՞, որ լինի ցուցակի առաջին համարը, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց. «Կուսակցությունը կորոշի՝ ինչ ցուցակով ներկայանալ և ըստ ստացած քվեների քանակի՝ կներկայացնի վարչապետի իր թեկնածուին»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս