Բաժիններ՝

Կովալենկո Շահգալդյանը զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ. «Իհարկե, ցույց տա՞մ համարը»

«Վնասվածքը լուրջ չէ, 15 րոպեից հետո տանը կլինի»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների Հետ զրույցում հայտարարեց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` խոսելով անցած գիշեր իր թոռան հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

Նախկին մարզպետի խոսքով` իր թոռն արդեն շատ լավ է: Նա վստահեցրեց, որ զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ. «Իհարկե, ցույց տա՞մ համարը: Մենք մտերիմներ ենք: Իր որդին ոչ մի կապ չունի միջադեպի հետ, բացարձակապես: Նա եղել է, բայց իրենք մտերիմ ընկերներ են, ոչ մի կապ չունի»:

Հիշեցնենք, որ անցած գիշեր «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը` Տիգրան Հակոբի Շահգալդյանը, ոտքերի և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքերով: Կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս